top of page

Մարդն այսօր անասնական բնազդով է ապրում. Տեր Շավարշ

Jun 28, 2021
1 min read

Մենք սովոր ենք չտեսնել մեր մեղքերը: Սովոր ենք լսել այն մարդկանց, ովքեր մեզ գովում են, լսել այն մարդկանց, ովքեր մեր առջև խոնարհվում են, շողոքորթում և կեղծ ժպտում են: Այս մասին իր քարոզում ասում է Տեր Շավարշ քահանան:


«Ատում ենք այն մարդկանց, ովքեր մեր երեսին ասում են ճշմարտությունը: Ատում ենք այն մարդկանց, ովքեր մեզնից ավելի լավն են, ավելի առաքինի են ու ավելի մարդասեր: Ատում ենք այն մարդկանց, ովքեր իրենց խոնարհությամբ շատ բարձրունքների են կարողանում նվաճել: Եվ անդադար այդպիսի մարդկանց մենք ուզում ենք ներքև քաշել:

Ինչպես և մարդկանցից առաջին ծնվածները՝ Աբելը և Կայենը: Երբ նրանք իրենց առաջին զոհը մատուցեցին Աստծուն, Կայենը տեսավ, որ իր եղբոր զոհը ավելի լավն էր, որ Աստված ընդունեց այդ զոհը՝ նա սպանեց իր եղբորը: Իր եղբոր արյունը թափվեց, և առաջին մարդը չարության և նախանձի պատճառով մեռավ այս աշխարհի մեջ:

Եվ այդ օրվանից մինչև այսօր ոչինչ փոխված չէ մարդու կյանքի մեջ: Մարդը քայլում է, նվաճումներ է ունենում, գիտությունը զարգանում է: Դրա հետ մեկտեղ մարդն ավելի չարանում է, ավելի վատն է դառնում, և ինչպես Սուրբ Գիրքն է ասում «Այդ պատիվը, որ մարդը ուներ՝ Աստծո որդին լինելու, այնքան իջավ, որ մարդը այսօր հավասարվեց անասունի»:

Անասունի ես է այսօր ապրում մարդը, անասնական բնազդներով, անասնական ցանկություններովև անասնական չարությամբ և ատելությամբ՝ իր նման պարզ և ստեղծված՝ Աստծո պատկերով ստեղծված այդ մարդու հանդեպ»,- ասում է Տեր Շավարշը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page