top of page

Տեսախցիկն արձանագրել է Հրազդանում մահվան ելքով վրաերթի պահը․ «Shamshyan.com»

  • Nov 9, 2021
  • 1 min read

ree

Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները հայտնաբերել են նոյեմբերի 7-ին Հրազդան քաղաքում 61-ամյա Թելման Ղ-ին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան։ Այդ մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։


Վրաերթ կատարողը եղել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Ժորա Ե-ն, ով եղել է ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով։ Նրան հայտնաբերել են Ջրառատ թաղամասի «Կակոյի մոստ» կոչվող վայրից։


Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


Տեսանյութում ներկայացվում է ողբերգական վրաերթի պահը, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page