top of page

Արդյունքը այսօրվա «մենք»-ի ուրախացրեց մի 1000 հայի և 10 մլն ազերի ու 80 միլիոն թուրքի. Թևան Պողոսյան

  • Jun 21, 2021
  • 1 min read


Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Մենք մեր ազգային հաղթանակների ձեռքը կրակ ենք ընկել: Ամեն ինչ անում ենք, որ դրանք չպահպանենք, կորցնենք:

88-ի ազգային զարթոնքը մարեցինք, Արցախը հանձնեցինք, անկախության հանձման սկիզբը դրեցինք: Ոնց հասկանում եմ` մենք ահավոր չենք սիրում մեր գալիք սերունդներին, սեփական թոռներին ու կոռներին: Եվ խնդիրը ոչ թե անհատական դաշտում է, այլ միասնական, ազգային, կոլեկտիվ: «Մենք» արժեք չստեղծեցինք, եղած «Մենք»-ն էլ չենք սիրում:


Թշնամին աջից ու ձախից. չգիտեմ ով ի՞նչ է մտածել, ցանկացել, երազել, ծրագրավորել նախնտրականի ժամանակ, բայց արդյունքը մեր այսօրվա «մենքի» ուրախացրեց մի հազար հայի և 10 միլիոն ազերի ու 80 միլիոն թուրքի:

Մի՛ մեղադրեք ուրիշներին, փորձեք գտնել ձեր նպաստի և դերակատարման սխալը, իհարկե, եթե արդյունքը, որ ունենք, հենց ձեր ցանկությունը չէր: Մոնթեի խոսքը հայոց պատմության վերջի էջի ասին` «Մենք» սկսեցինք թերթելու գործընթացը: Աստված տա ամբողջական չթերթենք»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page