top of page

Հայաստանի սահմաները ընկալում եմ, իսկ Արցախի սահմանները որո՞նք են. Թևան Պողոսյանը՝ ԱԳՆ-ին

  • Sep 7, 2021
  • 1 min read


Նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«ՀՀ ԱԳՆ, եթե դժվար չի, պարզաբանեք էլի….

«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք»:


Հայաստանի սահմաները ընկալում եմ, իսկ Արցախի սահմանները որո՞նք են։ Քարտեզ, տեղանքի անվանում, ճանաչման փաստաթուղթ… Ես, բացի Արցախի Սահմանդրությունից, այլ փաստաթուղթ չգիտեմ, իսկ համաձայն դրա, վարժանքները տեղի են ունենում Արցախի Հանրապետության Բերձորի շրջանի ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։


Հուսամ կլուսավորեք, որ մարդ բան հասկանա, այլ պարագայում այս հայտարարության իմաստը ո՞րն է, Ադրբեջանին դրական ազդակներ եք ուղարկու՞մ»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page