Սյունիքի մարզպետը Դավիթ Ղուլունցին նշանակել է Տեղի համյանքապետի ժամանակավոր պաշտոնակատար
Sep 23, 2021
1 min read

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը սեպտեմբերի 22-ին որոշում է ստորագրել, որով Տեղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Դավիթ Ղուլունցին։
«Դավիթ Ղուլունցին 2021թ․ սեպտեմբերի 24-ից նշանակել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»,- ասված է որոշման մեջ։
Տեղի նախկին համայնքապետն էր Ներսես Շադունցը, ում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը պետական կառավարման և ՏԻՄ համակարգում երկարամյա, բարեխիղճ աշխատանքի համար այսօր՝ սեպտեմբերի 23-ին, պատվոգիր է հանձնել։ Վերջինս չի առաջադրել իր թեկնածությունը սպասվող ընտրություններում։























Comments