Հո իրենց պատճառով հողն անմշակ չենք թողնի․ Տեղի ղեկավարը՝ ադրբեջանցիների հարևանությամբ ապրելու մասին
- Jul 20, 2021
- 1 min read

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքում կյանքն իր բնակոնոն հունով շարունակվում է, թեև հաճախ են արձանագրվում դեպքերը, երբ համայնքի բնակիչները կամ նրանց անասունները հայտնվում են ադրբեջանական տիրապետության տակ անցած տարածքներում։
Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ, երբ գյուղի բնակիչները տասը մետրի տարբերությամբ հայտնվում են հակառակորդին անցած տարածքում, սկսվում են բանակցություններ, ռուս խաղաղապահների միջամտությամբ հնարավոր է լինում նրանց հետ բերել։
«Դե, լինում են էլի, միշտ էլ կան նման դեպքեր, բայց հո չենք թողնի գնանք, հո իրենց պատճառով հողն անմշակ չենք թողնի»,- մեզ հետ զրույցում ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 19-ին Տեղ համայնքում կոմբայնավարը պատահմամբ հայտնվել էր ադրբեջանական տիրապետության տակ անցած տարածքում, և նրան հնարավոր էր եղել վերադարձնել բանակցություններից հետո։
Մանրամասները՝ հեռախոսազանգում։
Comments