top of page

Տիչինա փողոցի ռեստորաններից մեկում դանակահարվել է 4 անձ. ՔԿ



2021թ. օգոստոսի 25-ի՝ ժամը 00:24-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Տիչինա փողոցում գտնվող ռեստորաններից մեկի հետնամասում դանակահարել են չորս հոգու: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։


«Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի Շերամի փողոցից մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երեք տղամարդ:


Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է ՝ 41 տարեկան:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:


Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվումն են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page