ՀՀ իշխանությունների անտարբերությունը խլացնում է Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքները․ Աբրահամյան
- marineyeremyan99
- Feb 8, 2022
- 1 min read

Եվրասիական տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը հուշում է, որ առաջիկա տարիներին տեղափոխվելու ենք տարածաշրջանում և, առհասարակ, աշխարհում նոր վերախմբավորումների, արտաքին քաղաքական խմբագրումների, դաշինքների իմաստավորման, ինտեգրացիոն նոր նախագծերի ու բաժանարար գծերի խորացման նոր ժամանակահատված։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Հայաստանը ստեղծված իրադրությունը և առաջիկա գործընթացները խորը ուսումնասիրելու, իրադրությունը ճշգրիտ գնահատելու, ախտորոշելու կարևոր խնդիր ունի։ Սա ենթադրում է ձևավորվող նոր ռազմաքաղաքական միջավայրում՝ ՀՀ տեղի և դերի ամրագրման, բարենպաստ միջավայրի ապահովման, միջազգային խաղացողների համար որպես ընկալելի գործընկերոջ դիրքավորման և պետական կառավարման համակարգերը տարբեր սցենարային զարգացումների նախապատրաստման անհրաժեշտություն»,- ասաց պատգամավորը։ Պատգամավորը նշեց, որ ՀՀ ներկայիս կեցվածքը, անտարբերությունը, տեղ-տեղ գործելու և բացառապես իշխանությունը պահպանելու դիրքերից հանդես գալը ոչ միայն խլացնում է Թուրքիայից և Ադրբեջանից եկող սպառնալիքները, վստահաբար բերելու է նոր ռիսկեր, որոնք կառավարելու և չեզոքացնելու ուղղված որևէ գործնական քայլ այս իշխանությունը չի արել։
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիանա Թորոսյան


























Comments