Շուշիում ադրբեջանցի «փախստականների» բնակեցումը քաղաքական խոշոր սադրանք է․ Տիգրան Աբրահամյան
Aug 20, 2021
1 min read

Արցախից բռնազավթված Շուշի քաղաքում կամ այլ բնակավայրերում ադրբեջանցի «փախստականների» բնակեցումը քաղաքական խոշոր սադրանք է, որի վերաբերյալ ցանկացած նորմալ իշխանություն պետք է հստակ քաղաքական դիրքորոշում արտահայտեր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատագամվոր Տիգրան Աբրահամյան։
«Սակայն սրանց տգետների իշխանությունն ի սկզբանե Շուշին որպես «դժգույն և դժբախտ քաղաք» հայտարարեց ու թեման հենց սկզբից փակեց։
Հասկանալի է, որ նման պարագայում գործադրվելիք դիվանագիտական ջանքերի մասին իմաստ չկա էլ երկար գրել»,- նշել է Աբրահամյանը։























Comments