top of page

Ադրբեջանական զինծառայողները նույն այդ տեղանքում չեն անհետանում կամ գերեվարվում. Տիգրան Աբրահամյան

Aug 23, 2021
1 min read




Առավոտյան անդրադարձել էի շուրջ 40 օր առաջ հայ-ադրբեջանական սահմանագծին անհետ կորած 2 հայ զինծառայողների ճակատագրին, որից մի քանի ժամ անց ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց ևս մեկ զինծառայողի անհետանալու փաստի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ըստ նախնական տեղեկություններով՝ ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։

Հետաքրքրական է, որ նույն եղանակային կամ վատ տեսանելիության պայմաններում ադրբեջանական զինծառայողները նույն այդ տեղանքում չեն անհետանում կամ գերեվարվում՝ սահմանագծի հայկական հատվածում չեն հայտնվում:

Իշխանության տոտալ բացակայության ու անտարբերության պայմաններում, ցավոք, ինչպես այսպիսի, այնպես էլ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով գրանցվող միջադեպերի թիվն աճելու է»,- գրել է պատգամավորը:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page