top of page

Այլընտրանքային համարվող Տաթևի ճանապարհը մեր խնդիրները չի լուծի․ պատգամավոր

Aug 30, 2021
1 min read


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.


«Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական մայրուղու այլընտրանքային համարվող Տաթևի ճանապարհն ամբողջական մեր խնդիրները չի լուծի, եթե այն ներկայիս նախագծով իրականացնի։


Բանն այն է, որ այդ այլընտրանքային ճանապարհը գալիս ու հատվում է մարզի Սյունիք գյուղի հետ, իսկ այնտեղից Կապան քաղաք մուտք գործելու համար պետք է անցել օդանավակայանի հարակից հատվածներով, որի մեծ մասը ադրբեջանական դիտարկման տակ է։


Բայց կա այլ լուծում. նույն Տաթևի ճանապարհին է գտնվում Առաջաձոր համայնքը, որտեղից «գրունտային» ճանապարհով կարելի է հասնել Կապան առավել անվտանգ ճանապարհով։ Այդ ճանապարհը բացի անվտանգ լինելուց նաև շուրջ 2 անգամ կարճացնում է Կապան հասնելու ընթացքը։


Ներկայումս հիմնանորոգվող ճանապարհը մի շարք հարցեր կլուծի, եթե իհարկե այն լայնացվի և ինժեներական լուծումներ գտնվեն կտրուկ շրջադարձերի համար, սակայն Տաթևի ճանապարհով լիովին անվտանգ Կապան, ապա Քաջարան, Մեղրի, Ագարակ հասնելու համար պետք է հիմնանորոգվի 90-ականներին օգտագործված Առաջաձոր-Կապան հատվածը»։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page