top of page

Պաշտպանության նախարարին և ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին պետք է արագ հեռացնել. ռազմական փորձագետ

May 20, 2021
1 min read

Ռազմական փորձագետ՝ Տիգրան Աբրահամյանն գրում է, որ բանակի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնի ստորացուցիչ տեսանյութը, անպաշտպան սահմանն, իշխանությանն անթաքույց ծառայող որոշ բարձրաստիճան զինվորականների փաստը և այլն, շատերին բերում է այն մտքին, որ պաշտպանության նախարարին և ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին պետք է արագ հեռացնել։

«Ոմանք նույնիսկ նրանց՝ ինքնասպան լինելու գաղափարը նշեցին։ Մի խոսքով, տարբերակները քիչ չեն: Սակայն այստեղ երկու վերապահում ունեմ, որն անկասկած պետք է հաշվի առնել։ Ի՞նչ կփոխվի, եթե Վաղարշակ Հարությունյանի փոխարեն նրա նախկին ոստիկան տեղակալ Արման Սարգսյանը նշանակվի կամ Արտակ Դավթյանի փոխարեն Փաշինյանին նեղ ծառայություններ մատուցած, ապրիլյան պատերազմին իր ոլորտը տապալած Արշակ Կարապետյանը։ Ոչինչ, վիճակը հնարավոր է, որ ավելի վատանա, բայց հաստատ չի կարգավորվի։ Խնդիրը ոչ այնքան այսօրվա զինվորական առաջին դեմքերի մեջ է, որքան քաղաքական վերնախավի և անձամբ Նիկոլ Փաշինյանի». - Տիգրան Աբրահամյան:

Նա նաև նշել է, որ մինչև Փաշինյանը չլքի իր պաշտոնը, մյուսների մի քիչ լավ կամ վատ լինելը խնդիր չի լուծում։

«Բեր ու նշանակի ամենափորձառու, գրագետ հրամանատարին ԳՇ պետ կամ պաշտպանության նախարար, եթե ներկայիս քաղաքական կուրսը շարունակվեց, ապա շարունակվելու է այն փլուզումները, ինչին ամեն օր ականատես ենք դառնում։ Հետևաբար բոլոր խնդիրերի և հատկապես անվտանգային հարցերի լուծումն այս իշխանության հեռացման մեջ է։ Ինչ ճանապարհով էլ շարժվենք, երկրին շտապ վիրահատական լուծում է պետք». - Տիգրան Աբրահամյան։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page