top of page

Նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի Արցախ չայցելելը մի քանի վատ ազդակի մասին է խոսում․ պատգամավոր

Sep 3, 2021
1 min read


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի Արցախ չայցելելը միանգամից մի քանի վատ ազդակի մասին է խոսում։

Ընդ որում՝ խոսքը միայն Արցախի համար խորհրդանշական օրերին չի վերաբերվում, այլ առհասարակ։


Բնականաբար սեպտեմբերի 2-ին շատերը ֆիքսվել են Արցախում կայացած խորհրդանշական միջոցառումներին Հայաստանի ղեկավարների բացակայությանը, սակայն նույն այդ պաշտոնյաները պատերազմից հետո ընդհանրապես չեն այցելել Արցախ։


Արցախի հարցն անտարբերության մատնելը, առաջնային օրակարգ չմղելը խոսում է այս իշխանության հստակ դիրքորոշման մասին։ Սա վերաբերմունք է Արցախի և արցախցիների վերաբերյալ։


Եթե այս հարցը դիտարկենք նաև ադրբեջանական ճնշումների և ուլտիմատումների շրջանակներում, ապա եթե Հայաստանի իշխանությունը նույնիսկ այս հարցում է շարժվում Ադրբեջանի թելադրած խաղի կանոններով, ապա արդեն պարզ է, թե իրադարձությունների այս գործընթացին ինչ հնարավոր զարգացումներ են հաջորդելու։

Հայաստանի իշխանությունն իր դերը Արցախի հարցում տեսնում է միայն հումանիտար հարցերում, ինչը ևս, կարծում եմ՝ ժամանակավոր բնույթ է կրելու։


Գործող իշխանությունը երկիրը մտցրել է պարտությունների շղթա, որտեղ մեր երկիրը շարժվում է իր գլխին իջեցված օրակարգով՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի շահերի»։





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page