top of page

Իշխանության պաշտոնավարման պարագայում նոր կորուստներն անխուսափելի են․ պատգամավոր

Sep 14, 2021
1 min read


Իշխանությունը փորձում է հավաստիացնել, թե սահմանների դեմարկացիայի գործընթացը լուծելու է ինչպես Սոթք-Խոզնավար, այնպես էլ՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված ճգնաժամերը և որպես լուծում առաջ քաշում այդ օրակարգը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։


«Դեռ մի կողմ դնենք, որ այդ գործընթացի մեկնարկի համար Ադրբեջանը բարձր գին է սահմանել։ Սահմանագծման/սահմանազատման գործընթացը հիմնված է նուրբ, բարդ հաշվարկների և, իհարկե, ակտիվ բանակցությունների վրա։ Այն ինչ տեսել ենք վերջին 3 տարիներին՝ այս իշխանությունների դերակատարմամբ, արդյո՞ք կարող է երաշխիք տալ, որ այդ գործընթացը մեր օգտին է լինելու։ Միանգամից ասեմ՝ ոչ։


Այս իշխանությունը այդ պրոցեսը ևս տապալելու է, իսկ արդյունքում ոչ միայն Գեղարքունիքի և Սյունիքի հատվածների խնդիրները չեն լուծվելու, այլ նոր տարածքային կորուստների վտանգ է առաջանալու։ Այնպես որ, այս իշխանության պաշտոնավարման պարագայում նոր կորուստներն անխուսափելի են»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page