top of page

Իշխանությունը զբաղված է պատերազմի պատասխանատվությունը տարբեր դեմքերի գլխին «կոտրելով»․ պատգամավոր

Oct 1, 2021
1 min read


Ադրբեջանի և Արցախից բռնազավթված շրջանների հարակից հատվածում Իրանի մեծամասշտաբ զորավարժությունները, Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի երևացող ու չերևացող քայլերը, ընդգծված սուր բնույթի հռետորաբանությունը հուշում են, որ ռեգիոնալ վերաձևումների ներկայիս ընթացքը կարող է տարածաշրջանային նոր պայթյունի հանգեցնել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


«Ու այս ամենը Հայաստանի սահմանների անմիջական հարևանությամբ, վատթարագույն սցենարի պարագայում՝ չի բացառվում, որ նաև մեր տարածքում։


Իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը նման իրադրության պայմաններում՝ զբաղված է պատերազմի պատասխանատվությունը տարբեր դեմքերի գլխին «կոտրելով», Թուրքիայի հետ անիմաստ «մեղրամիսի» փնտրտուքով և, իհարկե, Ադրբեջանի հետ եղբայրության քարոզով»,- գրել է պատգամավորը։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page