top of page

Իշխանությունն ակնհայտորեն թաքցնելու բան ունի. Աբրահամյան

Oct 5, 2021
1 min read


Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստի «հավերժ» օրակարգային հարցն ինչպես սպասելի էր կրկին մնաց չկարգավորված. հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունն իշխանությունը կրկին տապալեց։ Այդ մասին ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը.


«Առիթից օգտվելով ևս մեկ անգամ անդրադարձա Սյունիքում ստեղծված իրադրությամբ պայմանավորված մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԱԾ տնօրենին, ՊՆ-ին խորհրդարան հրավիրելու խնդրին։


Այն, որ այս թեմայով բազմաթիվ հարցեր կան կուտակված որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, սակայն իշխանության պահվածքը՝ զերծ պահել անվտանգության բլոկի պաշտոնյաներին ԱԺ ներկայանալուց, ավելի է խորացնում եղած մտահոգությունները։

Իշխանությունն ակնհայտորեն թաքցնելու բան ունի, որը փորձում է ամեն գնով թաքցնել»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page