top of page

Ինչո՞վ են զբաղված առաջնագծի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության համար պատասախանատու կառույցները

Oct 15, 2021
1 min read


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Չեմ հասկանում՝ ինչով են զբաղված այն կառույցները, որոնք պատասխանատու են առաջնագծում ստեղծված իրադրության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության փոխանցման համար։


ՀՀ ՄԻՊ-ը ստիպված իր արցախցի գործընկերոջը հղումով տեղեկություններ է հաղորդում։ Բա հետո՞։Ադրբեջանական մամուլից ռուսական տելեգրամ ալիքներ Արցախի առաջնագծից տեղեկատվություն են տալիս, դեռ չեմ խոսում ֆեյսբուքյան օգտատերերի մասին, իսկ սրանք չգիտեմ, թե ինչին են սպասում։


Խուճապը այսպես է տարածվում՝ համապատասխան կառույցների լռության և անպատասխանատվության պայմաններում»։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page