top of page

Այս պատերազմում պարտության հիմքը դրվել են սեպտեմբերի 25-ին. Տիգրան Աբրահամյան

Oct 27, 2021
1 min read


Արդեն 2-րդ դեպքն է, որ իմ՝ Փաշինյանին ուղղված հարցադրման ժամանակ, իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից և բանախոսը իմ հարցին պատասխանելու փոխարեն «հիշում է», որ մեր գործընկեր խմբակցությունից մինչև այդ հայտարարություններ էին հնչել ու կարիք ունի դրանց արձագանքելու։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով այսօր կայացած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին:


«Դեռ չեմ խոսում այն մասին, որ ԱԺ կանոնակարգ օրենք խախտելը իշխանության համար սովորական երևույթ է դարձել, արդյունքում Փաշինյանը ինչքան ուզում խոսում է՝ ամբողջ ուժով խախտելով սահմանված կանոնակարգերը։ Իր անընդունելի հայտարարությունների մասին շատ բան կա ասելու, բայց քանի որ Փաշինյանն իր հախուռն պահվածքով հենց իմ հարցից էր փախուստի դիմում, մի քանի կարճ արձանագրում անեմ։


Փաստացի Փաշինյանը խոստովանեց, որ բացի այն գործոններից, որոնք հասարակությունը, ԶԼՄ-ները, փորձագետները արձանագրել էին պատերազմին նախորդ ամիսներին՝ Ադրբեջանի նախապատրաստությունը պատերազմին, սկսած մասշտաբային զորավարժություններից, Թուրքիայի հետ պլանավորումներից և վերջացրած մոբիլիզացիա, տեղեկատվական/քաղաքական նախապատրաստություն, սեպտեմբերի 25-ին պատերազմի մասին տեղեկատվություն ֆիքսել ու հայտնել էր հետախուզությունը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page