top of page

Արցախի ԱԱԾ հորդորը՝ «զերծ մնալ ապազգային գործելաոճից», խնդրի լուծում չէ․ Տիգրան Աբրահամյան

Jun 28, 2021
1 min read


Պատիվ ունեմ դաշինքի ներկայացուցիչ Տիգրանը Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․


«Արցախի ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ վերջին օրերին Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների կողմից Արցախի քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգեր են գրանցվել՝ կոչ անելով արցախցիներին, որպեսզի զերծ մնան նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմեն ԱՀ ԱԱԾ։


Արցախի ԱԱԾ հորդորը՝ «զերծ մնալ ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը, որոնց նպատակը Արցախի բնակչության մեջ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծումն է», խնդրի լուծում չէ: Այդ քննարկումներն անընդհատ լինելու են և եթե ժամանակին տեղեկատվական ռիսկերը նվազագույնին չհասցվեն կամ չչեզոքացվեն, ապա դրանց հետևանքները լինելու են ավելի ծանր:


Տեղեկատվությունը քողարկելը, անիմաստ հերքելը ոչ մի խնդիր չի լուծում: Անհրաժեշտ է հանրության հետ ճիշտ աշխատել, բնակչությանն ապահովել օպերատիվ, օբյեկտիվ տեղեկատվությամբ, մատչելի ձևով ներկայացնել տեղեկատվական անվտանգության ռիսկերն ու գնալ դրանց լուծումների հետևից:


Ինչ վերաբերվում է արցախցիների շրջանում՝ ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծմանը, ապա դա հետևանք է ներքին և արտաքին քաղաքականությունում տարվող գործընթացների, Արցախի 75 տոկոսի հանձնման, Հայաստանի իշխանությունների՝ Արցախի հարցի փակման, Արցախում ստեղծված քաղաքական ճգնաժամի, այլ ոչ թե ադրբեջանական հեռախոսազանգերի վերաբերյալ քննարկումներին: Խնդրի կարգավորման հիմքում պետք է լինի ճիշտ ախտորոշումը, եթե դա չկա, ապա խնդրի լուծումները չեն կարող արդյունավետ լինել:


Արցախի ԱԱԾ-ն պետք է ուժեղացնի տեղեկատվական անվտանգության սպառնալիքների կանխման, չեզոքացման ուղղված աշխատանքը, դրան ուղղված նոր անվտանգային մեխանիզմներ գործարքի»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page