Միանում եմ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի կոչին․ Տիգրան Աբրահամյան
Jun 29, 2021
1 min read

Միանում եմ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի կոչին՝ խնդրելով մեր հայրենակիցներին հաճախակի այցելել Արցախ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պատիվ ունեմ դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը։
«Արցախը, արցախցիները հատկապես այսօր մեր սատարման կարիքն ունեն և անկախ ճանապարհի որոշակի տհաճ հատվածների պետք է օգտագործենք ցանկացած առիթ Արցախ այցելելու, մեր հայրենակիցների կողքին կանգնելու կամ պարզապես ընկերություն անելու համար»,- նշել է նա։























Comments