Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվների վրա արգելա՞նք է կիրառվել
- marineyeremyan99
- Feb 7, 2022
- 1 min read

Տիգրան Արզաքանցյանի բանկային հաշիվների վրա արգելանք կիրառված չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը 2021 թվականի հոկտեմբերին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտարարել էր, որ իր բանկային հաշիվները կալանքի տակ են։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել դատախազություն՝ տեղեկանալու, թե արդյոք քաղաքական գործչի բանկային հաշիվները, որը դարձել է Փաշինյանի նախաձեռնած արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական մարմնի անդամ,շարունակում են մնալ կալանքի տակ։
Դատախազությունից գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ ՀՀ դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո նախաքննության փուլում գտնվող որևէ քրեական գործով Տիգրան Արզաքանցյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի, քրեական որևէ գործի շրջանակներում նրա բանկային հաշիվների վրա արգելանք չի կիրառվել։


























Comments