top of page

Ես բողոք չունեմ․ որոշեցինք՝ քաղաքական առանձին ճանապարհ կգնանք․ Տիգրան Արզաքանցյան

Sep 25, 2021
1 min read

Ես բողոք չունեմ, միշտ որոշումներ եմ կայացնում։ Որոշեցինք, որ քաղաքական առանձին ճանապարհ կգնանք։ Հոկտեմբերի սկզբից դրա մասին կտեղեկանաք։ Մենք քաղաքականության հետ կապված տարբեր հայացքներ ունենք։ Զգացի, որ կուսակցության և մեր թիմի աշխատանքը չի ստացվում, որովհետև իսկապես տարբեր հայացքներ ունեն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տիգրան Արզաքանցյանը։


«Տեսնելով, թե ուր է գնում մեր երկիրը, իմ պարտքն եմ գտնում, որ պետք է իմ անմիջապես նվիրվածությունը ու մասնակցությունը ներդնեմ մեր հայրենիքի համար, մեր ժողովրդի համար ու մեր քաղաքական աշխատանքները կատարենք ու շարունակական լինի։ Մեր ընկերների հետ փրկենք, դուրս հանենք էս վիճակից»,- նշեց նա։

Արզաքանցյանը շեշտեց, որ իր համար կարևոր է երկրի անվտանգությունը։ Տնտեսության զարգացման համար կայունույթուն է անհրաժեշտ։ Ասում է՝ գործով պետք է ցույց տան, ինչպես պետք է փրկեն երկիրը։

«Իմ համար միշտ առաջնային է եղել հայրենասեր լինելը, մեր երկնքի համար պիտանի լինելը, մանավանդ դժվար ժամանակներում, երբ թշնամին մեր սահմաններից ներս է մտել, լպիրշ ձևով է իրեն պահում ու դուրս չի գալիս, մեր ուժայիններն էլ իրենց պարտքը չեն կատարում։ Ուզում եմ, որ մենք մեր խմբով, կուսակցական ընկերների հետ հայրենասիրական աշխատանքներ կատարենք։ Պետք է թույլ չտանք գտնվել այս վիճակում։ Ճանապարհները փակում են մեր դիմաց, թշնամին դուրս չի գալիս, ում ուզում են գերի են վերցնում, երբ ուզում՝ բաց են թողնում։ Մեր ժողովուրդը պետք է անվտանգ երկիր ունենա»։

Արզաքանցյանը նշեց, որ ստեղծել են արտախորհրդարանական 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով, կհամագործակցեն խորհրդարանում գործող հանձնաժողովի պատգամավորների հետ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page