ՀՀ և Արցախի իրավիճակի պատճառներին չտիրապետելը հենց սկզբից բացառում է համարժեք արձագանքը․ Աբրահամյան
- Aug 9, 2021
- 1 min read

Պատիվ ունեմ դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրության խորքային պատճառներին չտիրապետելը, սպառնալիքներն ըստ դասակարգման և հրատապության չտարանջատելը հենց սկզբից բացառում է իրադրությանը համարժեք գործողությունների և միջոցառումների իրականացման հնարավորությունը։
Ցավոք, խնդիրը միայն պատերազմյան ժամանակահատվածին չի վերաբերում, որովհետև դրան հաջորդած ժամանակահատվածում ևս, ստեղծված իրադրությանը համարժեք քայլեր չեն իրականացվել, իսկ արդյունքը նոր տարածքային կորուստներն են»։


























Comments