Արցախի կարգավիճակի մասին որևէ բառ չկա կառավարության ծրագրում, իսկ դա թիվ մեկ խնդիրն է․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր իր ելույթի ընթացքում նկատեց, որ ՀՀ կառավարության ծրագրում Արցախի Հանրապետության մասին որևէ խոսք չկա։
Ըստ նրա՝ արցախցիների համար թիվ մեկը խնդիրն Արցախի կարգավիճակի հարցն է, սակայն կառավարութան ծրագրում որևէ բառ չկա այդ մասին։
«Ծրագրից երևում է, որ այս կառավարության համար կարևորը արցախցիներին Արցախ վերադարձնելն է, բայց պետք է հասկանալ, որ նրանց համար առաջնահերթ է իրենց հայրենիքի կարգավիճակի հարցը»,- նշեց նա։
Բացի այդ, Տիգրան Աբրայամյանն անդրադարձավ նաև զոհերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թվին՝ նշելով, որ այն հակասում է նախկինում նշած թվերին։
Մանրամասները՝ տեսանյութում
Comments