top of page

Պարզ չէ, թե ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում է մեր սպան հայտնվել ադրբեջանական կողմում․ Տիգրան Աբրահամյան

Sep 17, 2021
1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Շուրջ մեկ ամիս է ինչ ՀՀ զինված ուժերի ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանը դուրս է եկել իր զորամասի մշտական տեղակայման վայրից և անհայտ պայմաններում, հայտնվել ադրբեջանական կողմում։


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա հետպատերազմական ժամանակահատվածի միակ նմանատիպ դեպքը չէ (մի քանի ամիս առաջ էլ 2 զինծառայող առաջնագծում առևանգվեցին և հայրենիք վերադարձան ադրբեջանցի զինծառայողի հետ փոխանակումից հետո), ԶՈՒ-ն, շահագրգիռ կառույցներն առաջնային խնդիր ունեն հասկանալու, թե որոնք են սահմանագծի խոցելի ուղղությունները և այդ ուղղությամբ պատշաճ միջոցառումներ իրականացնեն։


Սրանից զատ, մինչև հիմա պարզ չէ, թե ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում է մեր սպան հայտնվել ադրբեջանական կողմում և ի՞նչ աշխատանքներ են տարվում վերջինիս վերադարձն ապահովելու ուղղությամբ։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page