Մեզ համար նպաստավոր դրույթներն իրականանում են, երբ բխում են այլ երկրների շահերից. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեր խնդիրն այն չէ, որ պոպուլիստը հայտարարում է, թե պատրաստ է ականապատ դաշտերի բոլոր քարտեզները հանձել Ադրբեջանին, բայց Ադրբեջանում գտնվող մեր ռազմագերիները, գերիները վերադառնան։
Անշուշտ դժվար է Հայաստանում կամ Արցախում գտնել մի մարդ, ով չի ուզում մեր հայրենակիցների շուտափույթ վերադարձը։
Խնդիրն այն է, որ գերիների վերադարձն ամրագրված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, սակայն Ադրբեջանը այդ հայտարարությունից դուրս լրացուցիչ պահանջ է ներկայացրել, որն արդեն շրջանառվում է տարբեր միջազգային զեկույցներում կամ հայտարարություններում, բայց նույնիսկ դրա դիմաց Ադրբեջանը չի համաձայնվում ամբողջությամբ իրականացնել եռակողմ հայտարարությամբ նշված դրույթը։
Այս իշխանությունը Հայաստանը մոտեցրել է մի կետի, որի պայմաններում, մեզ վերաբերող հարցերում, Հայաստանը ձայնի իրավունք չունի և մեզ վերաբերող, մեզ համար նպաստավոր դրույթները իրականանում են միայն այն ժամանակ, երբ դրանք բխում են այլ երկրների շահերից։
Այս իշխանությունը դեռ պետք է պատասխան տա Ադրբեջանում հայտնված, հետագայում խոշտանգված կամ մահվան դուռ հասած քաղաքացիների ճակատագրի համար, որովհետև այս հարցում բավարար ջանք չդներդնելու և եռակողմ հայտարարության մեջ գերիների վերադարձի ժամկետ չսահմանելու արդյունքում մեր մեծ թվով հայրենակիցների ճակատագիր շարունակում է մնալ անորոշ»։























Comments