Յուրաքանչյուրիդ ձայնն առաջին հերթին կարևոր է երկրի համար․ Տիգրան Աբրահամյան
Jun 20, 2021
1 min read

Վերջին վճռական ժամն է։ Ովքեր դեռ ժամանակ չեն գտել, ալարել են, շոգից խուսափել են կամ պարզապես չեն կարևորել ընտրությունները, խնդրանքս է՝ պարզապես գնացեք ընտրատեղամասեր և ընտրություն կատարեք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը։
«Յուրաքանչյուրիդ ձայնն առաջին հերթին կարևոր է երկրի համար, բոլորիս համար։ Մենք պարտավոր ենք երկիրը վերադարձնել իր բնականոն հուն, իսկ մեր ժողովրդին արժանապատիվ խաղաղություն ապահովել։ Այս կարևոր առաքելության իրականացումը կախված է մեր քվեից։ Կատարեք ձեր ընտրությունը»,- նշել է նա։























Comments