top of page

«Ադրբեջանը մեր թիկունքում գործելու խումբ է ստեղծում, իսկ ՀՀ իշխանությունն անորոշ խոստումներ է տալիս»

Jun 23, 2021
1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում ասվում է․


«Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ երկրի զինված ուժերում նոր ստորաբաժանում են ձևավորում, որը նախատեսված է «հակառակորդի թիկունքում գործողություններ իրականացնելու համար»:


Ադրբեջանը հիմա էլ նմանատիպ խնդիրներ լուծող ստորաբաժանումներ ունի, որոնց մասին մինչև պատերազմն էլ որոշակի պարբերությամբ տեսնանյութեր էր հրապարակվում ու դեռ պարզ չի, թե նոր ստեղծվող ստորաբաժանումը ինչ նոր խնդիրներ պետք է լուծի:


Խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամություն հայտնող Ադրբեջանն ակտիվ գործընթացների մեջ է ինչպես տարբեր բնույթի սպառազինության գնումների, այնպես էլ՝ զինված ուժերում իրականացվող փոփոխությունների հարցում:

Իսկ ինչ է անում Հայաստանի իշխանությունը երկրի անվտանգության ապահովման գործում՝ անորոշ խոստումներ տալիս կամ պարզապես լուռ զիջում»։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page