top of page

Ինչո՞ւ մենք պետք է միջամտենք և ձեր փոխարեն կռվենք․ Աբրահամյանը՝ ՀԱՊԿ հայտարարության մասին

Jul 3, 2021
1 min read



ՀԱՊԿ քարտուղարն, անդրադառնալով մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի ՀՀ տարածք ներխուժմանը, հայտարարել է, թե «պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պատիվ ունեմ դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը։


«Գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»։


Եթե այս հայտարարությունը դիվանագիտական լեզվից «թարգմանենք», ապա ստացվում է հետևյալը՝ այնտեղ կռիվ չկա, դուք չեք կռվում, ինչո՞ւ մենք պետք է միջամտենք՝ ձեր փոխարեն կռվենք։


Հիշեցի, որ իշխանությունը մայիսի 12-ի ներխուժումից հետո, պարծենում էր, թե կրակոց չի եղել, միջադեպեր, բախումներ չկա, կարծես թե, հպարտանալու բան էր, որ առանց դիմադրության հանձնել էին մեր տարածքները։ Ստացանք»,- նշել է նա։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page