Ձեզ թվում է՝ ընտրությունն ավարտվեց ու հանգիստ բազմելու եք ձեր աթոռներին․ Աբրահամյանը՝ ՊՆ նախարարին
- Aug 4, 2021
- 1 min read

Նիկոլ Փաշինյանի ՊՆ այցի ընթացքում պաշտպանության նորանշանակ նախարարը նշել է՝ «պարոն վարչապետ, թույլ տվեք բոլորիս անունից՝ սկսած զինվորից, վերջացրած նախարարից, շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու և մեր ժողովրդից ստացած մանդատի կապակցությամբ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Արշակ Կարապետյան, ո՞վ է քեզ իրավունք տվել բոլոր զինվորների ու սպաների անունից իշխանության վերարտադրությունը շնորհավորել։ Շողոքորթելով, ամեն ինչի վրա աչք փակելով երկար չես ձգի ու ասեմ, որ բանակն այդ ռելսերի վրա դնելով երկիրը լրիվ այլ տեղ ես տանելու։
Ձեզ թվում է, թե ընտրությունն ավարտվեց ու հանգիստ բազմելու եք ձեր աթոռներին ու կյանքը վայելեք՝ ձեռքի հետ էլ իրար շոյող արտահայտություններ հնչեցնե՞լ։ Չի ստացվելու»,- նշել է նա։
Comentarios