top of page

Արդյոք կիսո՞ւմ եք մոտեցումը, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Էդուարդ Աղաջանյանին

  • Aug 10, 2021
  • 1 min read

ree

«Արցախի իշխանությունների հետ գործակցությունն ինչպե՞ս է լինելու, ի՞նչ նոր ձևաչափեր կան Արցախի հետ հարաբերությունները զարգացնելու»,- այսօր ԱԺ-ում նման հարց հնչեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ դիմելով ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանին, որն առաջադրվել է որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։


Պատասխանելով հարցին՝ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ հետպատերազմյան ժամանակահատվածում ՀՀ-ն աննախադեպ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախին։


«Հայաստան-Արցախ հարաբերությունների խորացումը ենթադրում է ֆինանսական աջակցության նոր սանդղակների սահմանում»,- նշեց նա։


Արձագանքելով՝ Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ իր հարցադրումը հարաբերությունների նոր ձևաչափի մասին է, որի շուրջ խոսվում է։


«Արդյոք կիսո՞ւմ եք մոտեցումը, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»»,- հարցրեց նա։


Մանրամասները՝ տեսանյութում։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page