Ավինյանի գրասենյակը հատատում է ԱԳՆ վարչության պետերի հետ հանդիպման փաստը. «Փաստինֆո»
- Jun 10, 2021
- 1 min read

Տիգրան Ավինյանի գրասենյակը հատատում է ԱԳՆ վարչության պետերի հետ հանդիպման փաստը՝ արձագանքելով «Փաստինֆո»-ի հունիսի 8-ի հրապարակմանը, սակայն պահանջում են հերքել հանդիպման բովանդակության մասին տեղեկությունները։
Հարգելով օրենքի պահանջը՝ հրապարակում ենք փոխվարչապետի գրասենյակից ստացված գրությունն ամբողջությամբ.
«Ըստ էության, բացի ԱԳՆ ղեկավար կազմի հետ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հանդիպման փաստի հիշատակումից, նշյալ հրապարակման մեջ մնացած ամեն ինչը հորինվածք է և ապատեղեկատվություն: Սույնով առաջարկում ենք այդ կապակցությամբ հրապարակել հերքում»,- գրված է փոխվարչապետի գրասենյակի նամակում։
Կոնկրետ ինչն է ապատեղեկատվություն՝ փոխվարչապետի գրասենյակը չի մանրամասնել եւ ոչ էլ նշել, թե հանդիպման ընթացքում ինչ հարցեր են քննարկվել։


























Comments