top of page

Մոտ ժամանակներս հակառակորդի զորքերը դուրս կբերվեն ՀՀ տարածքից․ Տիգրան Ավինյան

  • Jun 23, 2021
  • 1 min read

ree

Մոտ ժամանակներս կսկսվեն հայ-ադրբեջանական սահմանի ճգնաժամի կարգավորման բանակցությունները։


Ռուսական կողմի հետ քննարկումներ են ընթանում Գեղարքունիքի մարզում սահմանապահների տեղակայման վերաբերյալ, սակայն դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե ադրբեջանական զորքերն ամբողջությամբ լքեն Հայաստանի տարածքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացման ժամանակ։

Ավինյանի խոսքով՝ Հայաստանը սահմանային ճգնաժամի հարցում իր դիրքորոշումից չի նահանջի։ Քննարկումները հակառակորդի զորքերի դուրսբերման շուրջ շարունակվում են, և մոտ ժամանակներս սպասվում է այդ բանակցությունների ևս մեկ փուլ։ «Միանշանակ ադրբեջանական ստորաբաժանումները պետք է լքեն Հայաստանի տարածքը, և մենք ջանք չենք խնայի այդ խնդիրը լուծելու համար», - ասել է նա:

Նշենք, որ ադրբեջանցիները մայիսի 12-ից ներխուժել էին Սյունիքի մարզի Սև լճի տարածք և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներ։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page