top of page

COVID-19. 1600 մահ 80 հազար հիվանդից, 80 հազար պատվաստում և ոչ մի վատ հետևանք. Տիգրան Ավինյան

  • Jun 30, 2021
  • 1 min read

ree

Հայաստանում առ այսօր կատարված 80 հազար պատվաստումից չկա որևէ վատ հետևանքով դեպք, բայց կորոնավիրուսով 80 հազար վարակված անձանցից 1600 հոգի մահացել է:


Այս մասին նշել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ժամանակ, որի շրջանակում քննարկվել է Հայաստանում կորոնավիրուսի համավարակային իրավիճակը:


«Առ այսօր կատարված 80000 պատվաստումից մենք չունենք վատ դեպքեր, բայց 80000 կորոնավիրուսով վարակված անձանցից 1600 հոգի մահացել է: Սա վկայում է պատվաստման՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոց լինելու մասին, և պետական քաղաքականությունը պետք է միտված լինի պատվաստումների ծավալի ավելացմանը»,- նշել է Տիգրան Ավինյանը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page