top of page

Տիգրան Ավինյանի աներոջ համար պաշտոն են բացել․ արդեն պադավատ ունի

  • Feb 2, 2022
  • 1 min read

ree

Yerevan.today-ը գրել է․

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աները՝ Արթուր Պահլավունին, որ հեղափոխությունից հետո տեղավորվել էր «Երևանի ՋԷԿ»-ում, որպես գնումների բաժնի առաջատար մասնագետ, հասցրել է կարճ ժամանակում կարիերայի թռիչք ապահովել։ Այսպես, «Երևանի ՋԷԿ»-ում բացվել է բոլորովին նոր հաստիք՝ Անվտանգության ապահովման բաժնի պետ, և նրան նշանակել են այդ պաշտոնում։


Ուշագրավն այն է, որ Երևան ՋԷԿ-ում գործում է ոստիկանական պահակային ծառայություն, Հուսալիության և անվտանգության տեսչություն, և չնայած այս երկու մարմիններին, միևնույն է՝ լավ աշխատանքով ապահովել են ՔՊ-ական բարձրաստիճանի աներոջը և տրամադրել ծառայողական ավտոմեքենա` «Hyundai Elantra»։


Նշենք, որ «Երևանի ՋԷԿ»-ում տնօրենը մինչ 44-օրյա պատերազմը Սասուն Խաչատրյանն էր (խոսքը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, նախկին ՀՔԾ պետի մասին չէ)։ Պատերազմի ժամանակ տնօրեն է փոխվում, բերվում է Արսեն Գրիգորյանը, որը մարզպետ է աշխատել Գեղարքունիքում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page