top of page

Ինչպե՞ս են ընտրություններին մասնակցելու և քվեարկելու COVID-19-ով հիվանդները

  • May 31, 2021
  • 1 min read

Այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպես պետք է արտահերթ ընտրություններին քվեարկել COVID 19-ով վարակված քաղաքացիները։ Նա նշեց, որ նախապես ներկայացվում են ցուցակներ բուժհիմնարկներից, որոնց հիման վրա տեղամասային ընտրական հանձնաժողովները սահմանված կարգով տանում են շրջիկ արկղեր։


«Շրջիկ արկղերը տարվելու են միայն ստացիոնար բուժհաստատություններ, Ընտրական օրենսգիրքը տանը քվերակել չի նախատեսում»,- տեղեկացրեց ԿԸՀ նախագահը։ Նա հայտնեց, որ ընտրությունների ծախսերը ևս ավելացել են, քանի որ մասնակցության ցուցանիշը շատ բարձր է։


Ըստ նրա, մասնակցության նման ցուցանիշ չէր գրանցվել 2012 թվականից սկսած։ «Ծախսերի ավելացումը պայմանավորված է եղել քվեաթերթիկների տպագրությամբ, դրանց տեղափոխմամբ, որովհետև նախապես, երբ պլանավորվում էին ընտրությունները, կանխատեսվում էր ավելի քիչ մասնակցության թիվ, իսկ մեր ընտրական օրենսգիրքն այնպիսին է, որ յուրաքանչյուր կուսակցության համար պետք է տպվի առանձին քվեաթերթիկ, նշանակում է՝ մենք ընտրատեղամասային կենտրոնում ունենալու ենք 26 քվեաթերթիկ»,-ներկայացրեց Տիգրան Մուկուչյանը:


Ինչ վերաբերում է քարոզարշավի մեկնարկից շուտ որոշ ուժերի կողմից քարոզչություն իրականացնելուն, ապա ԿԸՀ նախագահը հայտնեց, որ մինչ այժմ տարբեր անձանց կողմից իրականացվող քարոզչությունը չէր կարելի համարել նախընտրական, քանի որ չեն եղել գրանցված կուսակցություններ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page