Նիկոլ, ու երկու իրեն չափալախող ուժ, որոնց անհնար ա ինչ-որ բան պարտադրել ու ստիպել․ Տիգրան Քոչարյան
- Jun 22, 2021
- 1 min read

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Միշտ զարմանում էի ,օրինակ աթեիստների վրա, որ մեր եկեղեցու վրա էին հարձակվում կամ ուղղություն տալիս։ Ասա, ձեր ինչ գործն ա։
Հիմա նույնը, Քոչարյանին ձայն չտվածներից կամ ամբողջ քարոզարշավը մելկի պակոստնիկ աշխատողներից վերամբարձ խորհուրդներ լսել, թե ինքը ինչ պիտի անի կամ չանի, մանդատները վերցնեն թե չվերցնեն, փողոց դուրս գան թե դուրս չգան։
Տասը տարի մարդուն մրոտին, սարքին սատանա, դատեցին, մեկ ու կես տարով փակեցին, ու էսքանից բացարձակ հակառեյտինգից 21% քամբեկ անելը ընտիր արդյունք ա։
Ընտրագույն ես կասեի։
ԱԺի մասին։ Ինչ ունենք ԱԺում։ Նիկոլ, ու երկու իրեն չափալախող ուժ, որոնց անհնար ա ինչ-որ բան պարտադրել ու ստիպել։
Արցախի շահերի հետ անմիջական կապ ու պատմություն ունեցող ուժերը այսուհետ մի խորհրդարանում են, որտեղ փաշինյանը այսլևս չունի սահմանադրական մեծամասնություն, իսկ սովորական մեծամասնությունով օրենք անցկացնելուց, միշտ իմանալու ա, որ 1/5 ով այդ օրենքը գնալու ա ՍԴ։
Ու այլևս չի լինի Էդմոնի նման երևույթ ով մի պակասող ձայն չէր տալիս։
Հ.Գ. Նիկոլը քաղաքական դիակ ա, ու իրանւց եկող մեռելահոտը անհնարին է 54% դուխի հոտով փակել։
Ես ընտրեցի ուժեղ Հայաստանը, և այդ Հայաստանը այսուհետ իրեն ամեն տեղ ցույց է տալու` պետք լինի փողոցում, պետք լինի ԱԺում, պետք լինի նոր արտահերտ ընտրություններում։
Ու հա։ Ամեն ինչ լավ ա լինելու։ Չկասկածեք»։


























Comments