Պիտի ստեղծենք քննիչ հանձնաժողով և ցույց տանք, որ այս իշխանությունը նաև կոռուպցիոներ է․ Մամիջանյան
Oct 25, 2021
1 min read

Աշխարհասփյուռ հայությունն, իր ապրուստի միջոցները խնայելով, գումար էր փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, այնինչ այժմ կասկած կա, որ այն պետական բյուջե փոխանցելիս չարաշահումներ են եղել։
Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ հիմնադրամը պարտավորվել էր իրականացնել աուդիտ և ներկայացնել արդյունքները, բայց դրանք դեռևս չեն տրամադրվել հանրությանը։
«Այժմ մենք՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, նախաձեռնել ենք քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի գումարի՝ պետական բյուջե փոխանցելու արդյունավետությունը»,- ասաց նա։
Ըստ Մամիջանյանի՝ հանձնաժողովը ցույց կտա, որ այս իշխանությունները ոչ միայն ապիկար են, այլ նաև՝ կոռուպցիոներ։























Comments