Ավետյանին ասել եմ, կամ գյուղը թող բիզնեսով զբաղվի, կամ բիզնեսը թող գյուղով զբաղվի․ Գնել Սանոսյան
Sep 24, 2021
1 min read

Երկար ժամանակ է ես և Հակոբ Ավետյանը չենք հանդիպել։ Երբ մարզպետ էի, դեռ Գեղամասարը Վարդենիսին միավորելու հարցը չէր քննարկվում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Mediahub-ի հարցին, թե եղե՞լ է հրաժարականի ուղիղ պահանջ Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանին։
«2019 թվականին Հակոբ Ավետյանին ասել եմ, որ կուտակված հարկային պարտքերը պետք է հավաքել։ Եթե չեք հավաքում կամ պետք է խզեք պայմանագրերը կամ դիմեք ԴԱՀԿ։ Եթե այդ երկուսից ոչ մեկը չանեք, Ձեզ անգործության համար կդատեն»,- շեշտեց նախարարը։
Մանրամասն՝ տեսանյութում։























Comments