2021-ին կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ․ Նիկոլ Փաշինյան
- Jul 1, 2021
- 1 min read

Այսօր՝ հուլիսի 1-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով տնտեսական աճի ցուցանիշին, հայտնեց, որ, չնայած 2021թ-ի բյուջեի նախագծով կանխատեսվում էր 3,2 տոկոս տնտեսական աճ, ցուցանիշները վերանայվում են։
«Հիմա 2021թ-ի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ, բայց կարևոր է, որ մենք այդ ցուցանիշներին զուգահեռ բավականին հաջող իրակիանացնում ենք պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումները և այդ առումով ունենք կիսամյակի գերակատարում»,- ասաց Փաշինյանը։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ նշեց, որ առաջին կիսամյակի ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է ավելի քան 750 մլրդ դրամ, այն պայմաններում, երբ ծրագրային ցուցանիշը նախատեսված էր 683 մլրդ դրամ։
Comments