8% տնտեսական հետընթաց՝ քովիդի և 44-օրյա պատերազմի հետևանքով․ վերլուծաբան

Քովիդի և 44-օրյա պատերազմի հետևանքով մեր երկիրն արձանագրել է 8% տնտեսական հետընթաց։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնեց «Եվրասիական փորձագիտական ակումբի» վերլուծաբան Արամ Սաֆարյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսության վիճակիին՝ ԵԱՏՄ անդամակցության պայմաններում։
Ըստ նրա՝ ԵԱՏՄ դրական ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի արտահանումն ու ներկրումն աճում են, ընդ որում՝ արտահանման ծավալներն ավելի մեծ են։
«Անցյալ տարվա համավարակի ավերիչ ազդեցությունից հետո այս տարվա առաջին 6 ամիսներին, արձանագրում ենք տնտեսության վերականգնողական տեմպ։ Մեր իշխանությունը պետք է մտածի, որ քաղաքական հարաբերությունները կարգավորելուն զուգահեռ, հարկավոր է ակտիվացնել տնտեսական գործակցությունը ԵԱՏՄ-ի հետ»,- նշեց նա։
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն էլ, անդրադառնալով 2021-ի տնտեսական ցուցանիշների բարելավմանը, նշեց․
«2021 թվականաի առաջին եռամսյակում 3,3 %-ով ՀՆԱ-ի անկում է տեղի ունեցել»։
Նրա խոսքով՝ անցյալ տարվա համեմատ ՀՆԱ-ն կրճատվել է 34,8 %-ով, ինչը անհանհգստացնող ցուցանիշ է։























Comments