top of page

Տոնը նրա համար է, որ ժողովուրդը տոնի․ ՔՊ-ական պատգամավորը՝ նոր տարվա մասին

Oct 26, 2021
1 min read

«Լավ է, որ ԱԺ ամբիոն է բերվում գիրք, ես էլ բերել եմ Հրանուշ Խառատյանի «Տոնը և տոնահանդեսի մշակույթը Հայաստանում» գիրքը»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։


Նա նշեց, որ նախորդ տարի իրենք Նոր տարի չեն նշել, քանի որ տրամադրություն չեն ունեցել, ապա հավելեց, որ այս տարի էլ չեն նշելու։


«Տոնը նրա համար է, որ ժողովուրդը տոնի։ Ծննդյան տոները պետք է արմատավորվեն մեր հասարակությունում։ Բոլորդ գիտեք՝ Նոր տարին ընտանեկան տոն է, ես կողմ եմ, որ այն նշվի միայն դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին»,- ասաց նա։


Պատգամավորը նշեց, որ իրենք չեն ուզում որևէ մեկից տոն խլել, բայց հիմա պետք է վերջ տրվի նոր տարվա մրցակությանը։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page