top of page

Արտակ Թովմասյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին

  • May 22, 2021
  • 1 min read


«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա հայտարարություն է տարածել, որում ասվում է.


«Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, արտաքին վտանգները, Հայաստանի ներքին քաղաքական պայմանավորվածությունները, դիտարկելով հնարավոր բոլոր զարգացումները, ունեմ համոզմունք, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը վտանգավոր է»,-ասել է նա։


Արտակ Թովմասյանը հայտնել է, որ ՀՀ կայանալիք ընտրությունները կրում են ինչպես արտաքին վտանգներ, այնպես էլ կարող են բերել քաղաքացիական բախումների։


«Ինձ համար աթոռն ու պաշտոնը երբեք նշանակություն չունեն և չեն էլ ունեցել, ես դրանց ձգտելու ոչ մի շարժառիթ չունեմ։ Կրկնում եմ ևս մեկ անգամ, պատերազմի բոհով անցած և չավարտված պատերազմի պայմաններում գոյության կռիվ տվող մեր պետությունը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների»,-իր խոսքում նշել է Թովմասյանը։


Արտակ Թովմասյանը համախմբման կոչ է արել և վստահեցրել, որ միասին ամեն բան հնարավոր է փոխել:




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page