top of page

Նյու Յորքը քրեական հետաքննություն է սկսում Թրամփի ընկերության դեմ

May 19, 2021
1 min read

Նյու Յորքի գլխավոր դատախազության գրասենյակը տեղեկացրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization-ին (Թրամփ կազմակերպություն), որ իրենց հարցով հետաքննությունը այլևս քաղաքացիական չէ և այժմ այն կրում է քրեական բնույթ, հայտնում է Reuters-ը:

Նյու Յորքի գլխավոր դատախազությունը Թրամփի կազմակերպության դեմ հետաքննությունը սկսել է 2019 թվականից: Ավելի վաղ Մանհեթենի շրջանի դատախազը հայտնել էր, որ հետաքննությունն իրականացվում է Թրամփի ֆինանսական գործերի հետ կապված՝ պետական ​​օրենքների հնարավոր խախտումները բացահայտելու համար:

Սայրուս Վենսի գրասենյակն ուսումնասիրում է միլիոնավոր էջերով փաստաթղթեր, որոնք ներառում են Թրամփի հարկային հայտարարագրերը:

Նախկին նախագահը հերքել է ցանկացած մեղադրանք և հայտարարել, որ իր նկատմամբ իրականացվում է «քաղաքական դրդապատճառներով հետապնդում»: Մանհեթենի շրջանի դատախազի հետաքննությունը նա անվանել է «վհուկների քաղաքական որս»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page