top of page

Տրանսպորտի հարցը չլուծած քաղաքապետի «դարդը» ալկոգելի կեղտոտ տուփն է. «Իրավունք»

  • Feb 8, 2022
  • 1 min read

ree

«Իրավունք» թերթը գրում է.


«Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ երեկ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր դժգոհությունը հայտնեց տրանսպորտային միջոցներում ախտահանիչ լուծույթների տուփերի վիճակից. «Ալկոգելների տուփեր կան` այնքան կեղտոտ են, որ մարդ չի ուզում ձեռք տալ, օգտվել: Դրանք վերացրեք, մրցույթ հայտարարեք, որ նորմալ տուփեր լինեն ու պարբերաբար մաքրեք, թե չէ սկոչով կապված, ծուռ տարաներն ուղղակի սեղմելիս ընկնում են»:


Տպավորություն է, որ քաղաքապետարանը բոլոր խնդիրները լուծել է մնացել է միայն ալկոգելի տուպերի մաքրությունը, մինչդեռ արդեն մի քանի շաբաթ է` Չարբախում տրանսպորտի խնդիրը չի լուծվել: Փաստացի տրանսպորտ չկա, որ մեջն էլ մաքուր կամ կեղտոտ ալկոգել լինի, բայց սա թերեւս չի հուզում մաքրասեր քաղաքապետին, կարեւորը` ալկոգելի տարաները ծուռ չլինեն, ոչինչ, որ քաղաքացիները կանգառներում վիզները ծուռ դեռ սպասում են տրանսպորտի»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page