Նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դատարանում ցուցմունք տվեց փոխգնդապետին ծեծելու գործով․ «Փաստինֆո»

Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող Հարություն Գրիգորյանի գործով դատական նիստը։ Այդ մասին գրել է «Փաստինֆո»-ն։
Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում և արդեն շուրջ երկու տարի է, ինչ գտնվում է կոմայի մեջ։ Մամուլի տեղեկություններով, հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետևանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաև 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել։ Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երկու անձի, որոնցից մեկի վերաբերյալ դրվագն անջատվել է և այժմ գտնվում է դատավոր Հարություն Պետրոսյանի վարույթում։
Այսօր կայացած դատական նիստին վկայի կարգավիճակով ցուցմունք է տվել նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, որը դատարան էր եկել իր փաստաբանի հետ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։























Comments