Թրամփը հայտարարել է, որ արդեն որոշում է կայացրել 2024թ. ընտրություններին մասնակցելու հնարավորության
Jul 1, 2021
1 min read

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն արդեն որոշում է կայացրել, թե արդյոք մասնակցելու է ԱՄՆ առաջիկա՝ 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, բայց չի նշել, թե ինչպիսի որոշում: Այս հայտարարությունը հանրապետականն արել է Fox News-ի եթերում:
Լրագրողի հարցին՝ արդյոք որոշում է կայացրել այս կապակցությամբ, Թրամփը պատասխանել է՝ «այո»: Նա ոչ մի մանրամասն չի հայտնել:
Ապրիլին Թրամփը վստահություն էր հայտնել, որ հանրապետական թեկնածուն կհաղթի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում 2024 թվականին: Մարտին նախկին նախագահը հայտնել էր, որ մտադիր է 2022 թվականին երկրում անցկացվող միջանկյալ ընտրություններից հետո վերջնական որոշում կայացնել Սպիտակ տան ղեկավարի պաշտոնին կրկին հավակնելու հնարավորության մասին:























Comments