Ծառայողական քննություն ՊՆ-ում. Սյունիքում սպանված երեք զինվորների միջադեպի հետքով. «ArmLur.am»

Պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է նշանակվել Սյունիքում երեք զինվորների դիերի հայտնաբերման դեպքով։ Կասեցվել են զորամասի պատասխանատու անձանց լիազորությունները մինչեւ քննության ավարտը։ ՊՆ-ն փորձում է հասկանալ, թե պաշտոնատար անձանցից ով է անգործություն ցուցաբերել: Այս մասին գրում է ArmLur.am-ը։
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամաններով պաշտոնանկություններ են տեղի ունեցել։
ArmLur.am-ի հավաստի տեղեկություններով՝ նախարարի հրամանով ազատվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Արթուր Գրիգորյանը։
ՀՀ ՊՆ նախարարի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է նաեւ ՀՀ ՊՆ Գորիսի N զորամասի հրամանատար Արայիկ Մինասյանը։
ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ ազատումները կապված են երեկ երեք զինծառայողների սպանությունների հետ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում























Comments