top of page

ԵՊԲՀ-ն COVID-ի մասով հետազոտություն է կատարել

  • Sep 3, 2021
  • 1 min read

ree

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է COVID-19-ով պայմանավորված ԵՊԲՀ հետազոտությունների նախնական արդյունքները, որոնք 2020 թվականի մայիսից իրականացվել են համալսարանական մասնագետների կողմից, ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների, կլինիկական օրդինատորների, ուսանողների հետ համատեղ:


Ըստ այդմ․


•Կատարվել է COVID-19 վարակը հաղթահարած (կոնվալեսցենտ) շուրջ 1500 հիվանդի 8000 թեստավորում՝ 4000 N, 4000 S։


• Հետազոտության մասնակիցները հսկվել են մեկ տարի՝ յուրաքանչյուր ամիս հսկման ստուգման ռեժիմով և շարունակում են հսկվել:


• Հետազոտությունը գերազանցել է ազգային պոպուլյացիոն միջին մակարդակը, իսկ որոշ ամիսների համար արդեն հասնելով ազգային պոպուլյացիոն մակարդակի:


• Արդյունքում ցույց է տրվել, որ COVID-19-ն իրոք նոր կորոնավիրուսային ինֆեկցիա է:

• 6-7% դեպքերում հիվանդությունից հետո հակամարմին չի հայտնաբերվել:


• COVID-19-ով հիվանդների շրջանում հակամարմինները մնում են մեկ տարուց ավելի:


• Առկա է 12 դեպք, երբ հակամարմին այլևս չի հայտնաբերվել, և 16՝ ուշացած պատասխան:


• Առկա է 1 դեպք, երբ հակամարմին ունեցողը նորից վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ:


•Անհատի օրգանիզմում հակամարմինների փոփոխության պատկերը կրում է զանգակաձև բնույթ:


• Անհատ-կախյալ հակամարմինների փոփոխությունն ունի տարբեր արտահայտչաձև: Այժմ իրականացվում է վերլուծություն՝ պարզելու, թե ինչով են պայմանավորված այդ փոփոխությունները՝ թիրախում են տարիքը և ծանրության աստիճանը:


• Հետքովիդյան շրջանում ուսումնասիրվում են կորոնավիրուսից հետո առաջացող ուղեղային փոփոխություններ, որոնք արտահայտվում են հիմնականում հիշողության վատացմամբ, կետրոնացման շեղմամբ, դեպրեսիայի երևույթներով:


• Ուսումնասիրվում է COVID-19-ի ազդեցությունը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման վրա՝ Ալցհեյմեր, Պարկինսոն, ինչպես նաև որոշ աուտոիմուն հիվանդությունների՝ օրինակ՝ բազմակի սկլերոզ: Ենթադրվում է վերջիններիս երիտասարդացումը:


• Հոտի և համի խանգարմամբ COVID-19 վարակը հաղթահարած 190 հիվանդ միջինում 3 անգամ անցել է հոտի և համի թեստավորման հետազոտություն: Այժմ պարզաբանվում է՝ այն պերիֆերի՞կ ախտահարման հետևանք է, թե՞ կենտրոնական:


•Ուսումնասիրվում է COVID-19-ի հնարավոր ազդեցությունը երեխաների նյարդահոգեկան զարգացման վրա:


Համալսարանական մասնագետների կողմից այժմ հետազոտություններ են տարվում բացահայտելու վերը թվարկված փոփոխությունների մեխանիզմները:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page