top of page

Թշնամին կրակել է Կարմիր Շուկայի ուղղությամբ՝ թիրախավորելով բնակելի տուն

Sep 7, 2021
1 min read

Երեկ՝ օգոստոսի 6-ին, ժամը 18։00-ի շրջանում Արցախի սահմանապահ Կարմիր Շուկա գյուղի բնակելի տներից մեկի ուղղությամբ թշնամու դիպուկահարների կրակոցներից կոտրել են պատուհանի ապակիները։ Այդ մասին MediaHub-ի հետ հեռախոսազրույցում նշել է տան բնակիչ Կարինեն։


«Ես ու տեգրակինս մեր բակում էինք, ուժեղ ձայներ լսվեցին, նա ասաց՝ ոնց որ ձեր տան պատուհաններն են ջարդվել»,- պատմեց Կարինեն։


Նրա խոսքով՝ տանը մարդ չկար այդ պահին, մի 6-7 կրակոց էր սկզբում, մի քանի ժամ հետո նորից կրակոցներ եղան։


Կարինեն նշեց, որ ռուս խաղաղապահները դեպքից մի քանի րոպե անց եկել են և տեղում ծանոթացել իրավիճակին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page